Տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար. Բրուտյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ասիական զարգացման բանկի կողմից 36,5 մլն եվրո եւ գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից 40 մլն եվրոյի չափով վարկային ծրագրերը:
Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Նա նշեց, որ 2019 թվականի բյուջեով որպես բյուջետային աջակցության վարկեր նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր. «Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի եւս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»:
Բրուտյանն ասաց, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար. «Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաեւ ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ է հաստատվելու, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար, որը ՀՆԱ-ի նկատմամբ 50,3 տոկոս է: Նախորդ տարվա ցուցանիշի նկտմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս ցուցանիշը նշելով, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում՝ նոր պարտք ներգրավել:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...