Պահանջում են աշխատանքից ազատել Էդուարդ Շարմազանովի մորը․ նրա գրառումը
Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով: Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը։
«Իհարկե, եթե Լաուրա Ավագյանը չլիներ իմ՝ Էդուարդ Շարմազանովի մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է:
Խնդրի բուն իմաստը «քայլարած թավշիստների» բարոյական նկարագիրն է, որի մասին այլեւս չէի խոսելու այն բանից հետո, երբ ԱԱԾ կանչվեցին Հրայր Թովմասյանի դեռատի դուստրերը: Փաստորեն, փաշիստ-թավշիստները չեն խնայում անգամ տարեց ծնողներին:
Մեկ նկատառում միայն. «Էկեք-հասեք, էս ինչ են անում» հարայ-հրոց-շոուներ բեմադրելու փոխարեն պետք էր ընդամենը հրապարակել, որ Լաուրա Ավագյանը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:
Սրանով հանդերձ, մայրս քաղաքային իշխանությանը ճնշումներից զերծ պահելու նպատակով երկու անգամ պատրաստակամություն է հայտնել ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխան մերժում է ստացել:
Հ.Գ. Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «նոր Հայաստանն» է» :
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...