Քաղաքականություն
Կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ. Պետրոսյանը` աշխատանքային հաշվետվության մասին
WRed
1 րոպե
169 դիտում
Կադաստրի կոմիտեի ղեկավար, պաշտոնից հրաժարական տված Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը։ Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ. դրամ ավել գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։
Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Միրզոյան
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա կրթաթոշակներ, աջակցություն ԵՄ-ից, լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
78
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
86