Դատախազությունը ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի կնոջ գրառման վերաբերյալ պատգամավորի դիմումը
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել, մուտքագրել եւ ուսումնասիրման առարկա է դարձրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը, որով պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազից խնդրել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված վերցնել հաղորդում եւ այն ուղարկել համապատասխան հոդվածներով ուսումնասիրության:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Բաբաջանյանի դիմումը ուսումնասիրվում է Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան գրառման հետ համադրության մեջ՝ հաշվի առնելով, որ վերջինիս կողմից այդ գրառմամբ, բացի դատախազությունից, նաև այլ իրավապահ մարմիններին ուղղված պնդումներ կային: «Ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք»,- մասնավորապես նշվում է մեզ փոխանցված պատասխանում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Արձագանքելով այդ դիմումին եւ Բաբաջանյանի բերած հիմնավորումներին՝ Վազգեն Մանուկյանի կինը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իրավապահներին՝ առաջարկելով պարզել, թե Բաբաջանյանի «ֆինանսական աղբյուրները, շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն» որտեղից են: «Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում»,- գրել էր Իշխանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...