Ավելի քան 36 մլն եվրո․ Հայաստանը հերթական վարկն է վերցնում. «Ժողովուրդ»
«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով:
Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է` պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:
Պարզվում է` ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն կտա նաև երկրորդ վարկային համաձայնագրի ստորագրմանը: Այսպես, նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրը:
Ըստ դրա` նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Նշված միջոցներն ուղղվելու են «2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...