Արցախի ԱԺ-ն չընդունեց Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը
Արցախի ԱԺ-ն քիչ առաջ քվեարկությամբ մերժել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել Արցախում բնակվելու հանգամանքը:
«Ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը». իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ իր դիրքորոշման տեսագրությունը շուտով կհրապարակի: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այս նախագծի քննարկման ժամանակ դադարեցվեց:
Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող սահմանադրությունը թույլ չի տալիս:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...