Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր․ ավագանու անդամ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեք կենգուրուների անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար.
«Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր, որովհետև տեղի ունեցածի համար նաև անձնական պատասխանատվություն եմ զգում:
Մի կողմից մարդասիրական կերպով ենք վնասազերծում շներին՝ պահպանելով նրանց կյանքը, մյուս կողմից՝ չկարողացանք պահպանել երեք կենգուրու:
Ոհմակները հաղթում են՝ ունենալով թվի առավելություն: Այո, Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿը աշխատում է իր ուժերի մաքսիմալ չափով, բայց դա թույլ չի տալիս այս փուլում ապահովագրել առաջին հերթին երևանցիներին ոհմակների հարձակումից:
Երկրորդ խնդիրը վերաբերում է կոնկրետ Կենդանաբանական այգու տարածքին, որը մինչ օրս պարսպապատված չէ: Թեպետ խնդիրը բարձրացվել է և աշխատանքները մեկնարկել են, բայց կրկին ժամանակի խնդիրը իր «սև գործն» արեց:
Շատ ցավալի իրողության առնչվեցինք»:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...