Անսահման է մարդկային ստորությունը. Գևորգ Պետրոսյան
Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Գետինը մտնելու փոխարեն»:
Նա, մասնավորապես, նշել է. «Անսահման է մարդկային ստորությունը: Կարեւոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ ես ասում...
Արձագանքը նույնն է՝ վիրավորանք, հայհոյանք...
Դե հասկանալի է՝ հրահանգ է տրված, կատարում են...
Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից՝ երկակի ստանդարտներ կիրառելով արդարության, արդարադատության եւ օրինականության հարցերում...
Խոսում են հանդուրժողականության մասին՝ չհանդուրժելով իրենցից դուրս ոչ մեկին...
Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է...
Վենետիկն ապտակում է, Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, թուրքը սպառնում ու կրակում...
Մանկավարժը, գիտնականը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը դեռ խարխափում են աղքատության ճիրաններում, մինչդեռ մի քանիսը շարունակում են օդում եւ ցամաքում վայելել կյանքը՝ ներքուստ ծաղրելով հավատավոր ժողովրդին...
Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը»:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...