ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրում խմելու ջուրը գնում են, վաճառքն իրականացվում է սարքավորման միջոցով
Ջուր վաճառելու բիզնեսը Արմավիրում ծաղկում է, քանի որ տարիներ շարունակ բնակիչների ծորակից գալիս է արտեզյան հորերի ջուրը, որը տեխնիկական է, և մարդիկ չեն կարողանում խմել: Ինչպես հաղորդում է Hetq.am-ը, ջրի բիզնեսն այստեղ այնքան է զարգացել, որ քաղաքում սկսել են ի հայտ գալ լիտրով Թալինի ջուր վաճառելու «ապարատներ»:
Նմանատիպ մի սարք արդեն տեղադրվել է քաղաքի շենքերից մեկի բակում, և լիտրը 10 դրամով սարքը ջուր է վաճառում քաղաքացիներին: Տարան տեղադրում են ծորակի տակ, կոպեկը նետում սարքավորման մեջ և սպասում, որ համապատասխան վճարի դիմաց ջուր լցվի:
Ջուր վաճառող սարքավորման վրա չկա որևէ տվյալ այն մասին, թե ով է իրականացնում ջրի վաճառքը: Նշված է միայն բջջային հեռախոսահամար՝ անսարքության դեպքում զանգահարելու համար: Այդ հեռախոսահամարով զանգահարելով` փորձել են պարզել, թե ով է իրականացնում ջրի վաճառքը: Պատասխանել է մի երիտասարդ տղա, որը, սակայն, որևէ տեղեկություն չի հայտնել:
Միայն նշել է, որ վաճառքն իրականացնում է կազմակերպություն, որի անունը գաղտնի է պահել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորում (տեսանյութ)
Վանաձորում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2...