Գողություն կատարելու պահին բռնվեց (տեսանյութ)
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացան, որ Արտաշատի բնակիչ 37-ամյա մի տղամարդ հոկտեմբերի 28-ին Վերին Դվին գյուղում պետք է բնակարանային գողություն կատարի։ Ի դեպ, թիրախ ընտրված տան բնակիչները այդ օրը պետք է հարսանեկան արարողության մասնակցեին․ տանը մարդ չէր լինելու։
Արտաշատի ոստիկանների տեղեկությունները ճիշտ էին։ Հոկտեմբերի 28՝ ժամը 17.30-ին, տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացեց տան պատուհանը, մտավ ներս, սակայն հանցագործությունն ավարտին չհացրեց։ Արտաշատի քրեական հետախույզները նրան բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։
Բնակարանային գողության փորձի փաստով քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...