Բողոքի ակցիա կառավարական առանձնատների դիմաց
«Մենք ուզում ենք պարոն Փաշինյանի հետ հանդիպենք, զրուցենք, տեսնենք՝ ի՞նչ է ասում, հասկանանք՝ ի՞նչ ենք անելու, ո՞ր ուղով ենք գնալու, եթե գումար չկա, թող ժամանակավոր մեզ ապահովեն բնակարաններով, բնակվարձով, բայց արհամարհում են»,- ասում են «գերակա շահի զոհ» դարձած Եկմալյան փողոցի քանդված տների նախկին բնակիչները, ովքեր այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների դիմաց:
«Ամեն օր առավոտ գալու ենք էստեղ, մինչև որ մեզ ընդունի... Թող նիստ անեն, որոշեն Եկմալյանի հարցը: Եթե մեզ խաբողներին չեն պատժում, մենք կպատժենք: Մենք պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, հիմա ինչի՞ չի մտածում ժողովրդի մասին»,- գանգատվում էին բնակիչները:
Հիշեցնենք, որ Եկմալյանի նախկին բնակիչներն արդեն 15 տարի է` պայքարում են իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում ստանալու համար:
Հիշեցնենք, որ 2006 թվականին պետության կարիքների համար քանդվեցին նշված հասցեում բնակվող մարդկանց բնակարանները ու թեև ունեն այդ գործարքի հետ կապված պայմանագրեր, սակայն, մինչ օրս, դրանց դիմաց ոչինչ չեն ստացել: Խաբված բնակիչները նշում են, որ 15 տարի իրենց միջոցներով են ապրել, իսկ հիմա հերթը կառավարությանն է, սպասում են նրա քայլերին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...