Վարչապետը ներկա է գտնվել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար:
«Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաև հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով:
Բացման արարողությունից հետո վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում և ծանոթացել աշխատանքային պայմաններին և գործունեությանը:
«Զայլինքս» ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից և հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: 2019 թվականի ընթացքում «Զայլինքս»-ն արդեն իսկ ստացել է 3.06 միլիարդ դոլարի եկամուտ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...