ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)-ն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմն իր ֆեյսբուքյան էջում։
«ՄԻԵԴ–ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻԵԴ քարտուղարությունից փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումները ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին։ ՄԻԵԴ–ը դրանք քննության կառնի առաջին իսկ հնարավորության դեպքում։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննելու Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից չքննելու որոշման սահմանադրականությունը որոշելու հարցով։
Քոչարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան դիմում էին ներկայացրել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումը բեկանելու մասին։ Վճռաբեկ դատարանը մերժել էր դիմումը։
Դրանից հետո պաշտպանները հայտարարեցին ՄԻԵԴ դիմելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...