ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցն աճուրդում վաճառվել Է
Վաղ Վերածննդի դարաշրջանի ֆլորենցիացի վարպետ Չիմաբուեի կտավը, որը գտել են Ֆրանսիայի հյուսիսում ապրող 90-ամյա կնոջ տանը, աճուրդով վաճառվել Է 24 մլն եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Parisien թերթը:
Կոմպիենի աճուրդների տանը հունիսին դիմել Էին 90-ամյա կնոջ տան «աղբը մաքրելու» խնդրանքով:
Նրա աշխատակիցները ստեղծագործությունը գտել են խոհանոցի եւ հյուրասենյակի միջեւ ընկած պատին: Նրանք նկարի փորձաքննության համար դիմել են «Տուրկեն» գնահատման բյուրոյին, որտեղ եւ պարզվել Է, որ կտավը պատկանում Է հայտնի նկարիչ Չիմաբուեյի վրձնին:
Նկարի սյուժեն նվիրված Է Քրիստոսի չարչարանքներին: Այն, ենթադրաբար, 1280 թվականին ստեղծված երկթեւ սրբանկարի մասն Է:
Կտավը, որն սկզբնապես գնահատվել Է 4-ից մինչեւ 6 մլն եվրո, Acteon աճուրդային տանը վաճառվել Է 24,1 մլն եվրոյով (26,7 մլն դոլար), ներառյալ աճուրդային գանձումները: «Ֆրանսպրես» գործակալությունը նշում Է, որ այդ գումարը ռեկորդային Է դարձել պրիմիտիվիստ նկարչի համար, որի գործերն ավելի վաղ երբեք չեն վաճառվել աճուրդներում, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...