Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Քաջարանի կոմբինատի պահեստում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հկտեմբերի 25-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի կոմբինատի չորացման տեղամասի տարածքում այրվում է…

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հկտեմբերի 25-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի կոմբինատի չորացման տեղամասի տարածքում այրվում է խոտածածկույթ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:03-ին, մարվել՝ 12:40-ին:

 

Այրվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող մոլիբդենի խտանյութի չորացման պահեստի ձյութապատ երկաթյա կառուցատարրերը և մոլիբդենի փոշին (150 քմ մակերես):

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250