Գյումրիում կինը հարբած վիճակում խոհանոցային դանակով սպանել է տղամարդուն
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ ստացվեց հիվանդանոցից: Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գերցենի փողոցի մի տնակում բնակվող 55-ամյա տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնեցին, որ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական հետախույզներն անցան գործի, ձեռնարկեցին անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ, որոնք արդյունք տվին կես ժամից էլ շուտ: Մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով Նժդեհի փողոցից բերման ենթարկվեց մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կին:
Նա խոստովանեց, որ տղամարդու տնակում ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքն է խոհանոցային դանակով խփել նրան:
Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը՝ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել։ Կասկածվողը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել է:
Դեպքի հաջորդ օրը՝ լուսադեմին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ գիտակցության չգալով տղամարդը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...