Վաղը կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
Հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ՝ տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների պահանջարկ ունեցող առաջատար ընկերութունների մասնակցությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ տոնավաճառին կմասնակցի 50-ից ավելի գործատու, այդ թվում՝ 11 առևտրային բանկ, 5 ապահովագրական ընկերություն, 6 վարկային, 3 հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող 24 կազմակերպություն:
Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևան քաղաքի աշխատաշուկայի միտումներին, գործատուների պահանջարկին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական ծրագրերին, ինչպես նաև զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Աշխատանքի տոնավաճառի շրջանակներում ժամը 13:00-ին ՀՊՏՀ-ի մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները, ՀՊՏՀ ուսանողները և շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցելու զրույց-ներկայացումների, որոնց ընթացքում բանախոսները կներկայացնեն իրենց դիտարկումները «Ո՞ւմ է փնտրում գործատուն. Աշխատաշուկայի արդի պահանջները Հայաստանում», «Ինչպե՞ս գրել մրցունակ կենսագրական, մոտիվացիոն նամակ, ինչպե՞ս ներկայանալ աշխատանքի հարցազրույցների», «Ամենապահանջված մասնագիտությունը» և այլ արդիական թեմաների շուրջ:
Հանրապետությունում՝ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2 %-ով:
Երևան քաղաքում՝ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 %-ով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.5 %-ը կամ 8.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնպես նվազել է 12.7 %-ով:
Երևանում գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.7 %-ը, կամ 6 հազար մարդ:
Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8 %-ը երիտասարդ է, 6.1 %-ը հաշմանդամություն ունեցող անձ:
Երևանի քաղաքում հատկապես մեծ է բարձր որակավորման առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) մասնագետների, ճարտարապետների, ճարտարագետների և հարակից մասնագետների, միջին որակավորման առևտրական-առևտրային ծառայությունների գործակալների, ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողների, ֆիզիկայի և ճարտարագիտության բնագավառների տեխնիկների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողների, նախնական մասնագիտական կրթությամբ՝ գանձապահների և հարակից զբաղմունքների աշխատողների, խանութների վաճառողների, ապրանքների ցուցադրողների, հանրային սննդի կազմակերպությունների, կանաչապատման կազմակերպությունների աշխատողների, անհատական ծառայություններ մատուցող և հարակից զբաղմունքների աշխատողների, որակավորված բանվորների (սննդի, մանածագործական, շինարարական նյութերի արդյունաբերություն) և ավտոմոտորանսպորտի վարորդների պահանջարկը:
Զբաղվածության կենտրոնների միջոցով 2019 թ.-ին աշխատանքի է տեղավորվել 2431 աշխատանք փնտրող, որոնցից 288-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...