ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոն Պիպոյի հյուրերին դուրս են հանել հյուրանոցինց․ դատի կտա բաջանաղին և նրա հորը

Երեկ հյուրանոցային համալիրում միջադեպ է տեղի ունեցել՝ Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանի հյուրերին գումարը չվճարելու համար իրավապահների միջոցով դուրս են հանել հյուրանոցից։ 

 

«Միջադեպը տեղի է ունեցել երեկ։ 10 հազար դոլար վճարվել էր հյուրանոցային համալիրին։ Տղաները գումարն առձեռն տվել են Արթուր Ասատրյանի բաջանաղին՝ Վազգեն Հարությունյանին։ Նրանց մեջ վստահության մթնոլորտ է եղել և վճարման չեկը չեն վերցրել։ Ամբողջ խնդիրը դա է։ Վազգեն Հարությունյանի հայրը ոստիկանների միջոցով հյուրերին հյուրանոցից դուրս են հանել։ Հյուրերը կատարել են օրենքի պահանջը և դուրս են եկել հյուրանոցից»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը։

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու՝ Սերգոյանը պատասխանեց. «Բնականաբար դատական պրոցես կսկսի այդ գումարի վճարման կարգով»։

 

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավոր դերակատարը դարձյալ Դոն Պիպոյի բաջանաղն է՝ Վազգեն Հարությունյանը։

Քաղաքականություն