Լավ կլինի ինքը խոսի պատճառների մասին. Արման Սարգսյանը՝ Քոչարյանի ազատման մասին
Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետի պաշտոնից ազատման դիմում է գրել սեփական նախաձեռնությամբ։
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ մեկնաբանելով Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը։ Սարգսյանը հայտնեց, որ Քոչարյանի հետ խոսել է ազատման պատճառների մասին, սակայն չցանկացավ մանրամասնել։
Հարցին՝ արդյոք իր համար ընդունելի է Քոչարյանի ազատումը, Սարգսյանն արձագանքել է.
«Լավ կլինի ինքը խոսի պատճառների մասին, միգուցե ինքն ավելի ծանրակշիռ պատճառներ ունի»։
Իսկ այն հարցին՝ փորձե՞լ է արդյոք համոզել նրան, որ ազատման դիմում չգրի, ոստիկանապետի պաշտոնակատար ասել է.
«Եթե համոզած լինեի կամ չլինեի, դա որևէ բան չի փոխելու, եթե մարդը որոշել է, նշանակում է որոշել է»։
Արման Սարգսյանն այնուամենայնիվ փաստեց՝ համակարգից հեռացած Քոչարյանը պրոֆեսիոնալ կադր էր։
«Հովհաննես Քոչարյանը լավ իրավաբան է»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ Հովհանես Քոչարյանը երեկ՝ հոկտեմբերի 23–ին ազատման դիմում էր գրել, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է։
Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին։
Ազատման դիմումը գրելուց մեկ օր առաջ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:
«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...