Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգվել է
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ դեկտեմբերի 28-ը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան 2 քույրերի նկատմամբ խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միջնորդությունը բավարարել, երկարաձգել խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքի տեսքով մինչեւ դեկտեմբերի 28-ը»,- ասվում է դատարանի որոշման մեջ:
Դատարանը որոշումը կայացրել է փակ ռեժիմով: Երկարաձգվել է բնակության վայրը լքելու եւ միմյանց հետ շփվելու արգելքը:
Քույրերին մեղադրանք է առաջադրվել վերջնական խմբագրմամբ ՌԴ ՔՕ 105-րդ հոդածի երկրորդ մասով՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն»: Միեւնույն ժամանակ, մեղադրանքի մեջ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողություններն իրականացրել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, քանի որ նրանց հայրը երկար տարիներ բռնության է ենթարկել նրանց: Մեղադրյալներն ու նրանց պաշտպանները ծանոթանում են 30 հատորանոց քրեական գործի հետ:
Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատուրյանի դին հայտնաբերվել էր հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւսկի խճուղում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝ նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը եւ պարզաբանել, որ հայրը երկար ժամանակ «բարոյական տառապանքներ» է պատճառել։ Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը նրանց կալանավորել էր: Սեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը փոփոխել էր նրանց նկատմամբ խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքի տեսքով, որից հետո նրանք ազատ էին արձակվել:
Ընտրված խափանման միջոցի համաձայն՝ աղջիկները չեն կարող լքել բնակության վայրն առանց քննիչի թույլտվության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...