Կապանի զորամասերից մեկից արդեն 5 օր է ինչ զինվոր է անհետացել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է և նրանից մինչ օրս որևէ լուր չկա: 

 

Այս մասին SHAMSHYAN.com  ահազանգել է զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային. 

 

«Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից: Երեխեն 5 օր է՝ ինքնակամ լքել է զորամասն ու դուրս եկել տարածքից»,-ասել է ազգականը:

 

Ազգականի խոսքով՝ ընտանիքի անդամների հետ ամենօրյա կապի մեջ են ՊՆ Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի, Կապանի, Վանաձորի և Երևանի Ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես նաև մյուս իրավապահ կառույցները, ովքեր արդեն քանի օր է՝ ասում են, որ դեռևս նորություն չունեն զինվորի գտնվելու վայրի մասին:

 

«Բայց երեխան ասեղ չի, որ ընկնի դեզի մեջ ու կորի: Հրամանատարությունը մեզ ասում է, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր երեխեն թույլտվություն է վերցրել որ դուրս գա, հրամանատարությունը արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Իսկ թե երբ են երեխայի անհետանալը նկատել զորամասում, դա չգիտեմ: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել՝ թե՛ Վանաձորում թե՛ իրենց մոտ, թե՛ Երևանում, բայց արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք»,-հայտնել է ազգականը:

 

Իր խոսքում նշել է, որ  նույնիսկ չգիտեն, թե ինչը կարող էր պատճառ դառնալ նման քայլի: 

 

Կորելու առաջին օրն էր զանգել, էլի գոհ էր, բայց թե ինչի է նման բան արել, մեզ համար հանելուկ է»: 

 

հարազատները դիմել են պատկան մարմիններին ամեն հնարավորը անենլու խնդրանքվ:

 

Ըստ լրատվամիջոցի Առաջին օրվանից, երբ զորամասի հարամանատարությունն իմացել է զինվորի՝ զորամասը ինքնական լքելու մասին, նրան հայտնաբերելու գործում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Կապանի,,Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում: Զինվորի որոնողական աշխատանքների հսկողությունը իր վրա է վերցրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ լուրի իսկությունը ճշտելու համար, սակայն խոսնակը խնդրեց ավելի ուշ զանգահարել:

 

Քաղաքականություն