Գեղագրությունը նման է հայերենին. Լավրովը՝ սինհալերենի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել վավերագրական «ՄԳԻՄՕ. Աշխարհի բոլոր լեզուներով»-ի վավերագրական ֆիլմի համար՝ նվիրված Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի, 75-ամյակին, որտեղ սովորել է ինքը՝ Լավրովը:
Ի թիվս այլ բաների, Սերգեյ Լավրովին հարցրել են ուսանողական տարիներին սովորած օտար լեզուների մասին: Նախարարի խոսքով՝ ինքը ցանկացել է սովորել արաբերեն և ֆրանսերեն, սակայն իրեն բաժին են հասել անգլերենը և սինհալերենը (սինհաչների՝ Շրի Լանկայի հիմնական բնակչության լեզուն):
«Հետաքրքիր էր, քանի որ նոր լեզուն ուներ լրիվ անսովոր գեղագրություն, ինչ-որ չափով նման էր հայերենի գրությանը: Սա սանսկրիտ է, երկբարբառներով լեզու»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` խոսելով սինհալերենի մասին:
Լավրովը խոսել է նաև սինհալերենի դասախոս Ալեքսանդր Բելկովիչի մասին, որը, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով, կարողացել է սինհալերեն ուսուցանել իր ուսանողներին՝ երբևէ չլինելով Շրի Լանկայում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...