Անասնաբույժը 1 կենդանուց վերցված արյունը ախտորոշման է ներկայացրել 91-ի փոխարեն
2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը լաբորատորիայի աշխատակիցների մոտ հարուցել է կասկած, ինչի մասին նրանք օպերատիվ տեղեկացրել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի մասնագետներին:
Կասկածելի արդյունքների հանգամանքները պարզելու նպատակով մարզային կենտրոն հրավիրված անասնաբույժ Էդիկ Թամրազյանը, պարզաբանման աշխատանքների արդյունքում, հաստատել է, որ 1 կենդանուց վերցված արյունն ինքը ներկայացրել է իբրև համայնքի 8 անասնատերերի 91 կենդանիներից վերցված:
«Նշյալ դեպքի բացահայտումն ու լաբորատորիա-տեսչական մարմին օպերատիվ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցում է համակարգի ամբողջականության կարևորությունն ու ցանկալի արդյունքներ ապահովելու համար համակարգված փոխգործակցությունը:
Խնդիրը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Տեսչական մարմինը նաև կդիմի ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, անհրաժեշտ փաստաթղթերն ու անասնաբույժի կողմից տրված գրավոր բացատրությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...