ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժվել են մի շարք ապօրինի կրպակներ ու տաղավարներ
Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են մասնավորապես Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի հարևանությամբ, չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները:
Բացի դրանից, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին, տնտեսվարողները սեփական ուժերով ապամոնտաժել են Խանջյան փողոցի 13, Խորենացի 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։ Ապամոնտաժվել են նաև ծառերի վրայով անցկացված էլեկտրական հոսանքալարերը, որոնք ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ: Տարածքներն ամբողջությամբ մաքրվել են, ըստ անհրաժեշտության նաև կբարեկարգվեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորում (տեսանյութ)
Վանաձորում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2...
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը, նա ֆեյսբուքյան...