«Փաստ». Ցոլակյանն հասավ իր նպատակին
«Փաստ» թերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
Արտակ Նահապետյանը նախկինում զբաղեցրել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնը:
Նա այդ պաշտոնն ստանձնել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանի՝ պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներին Նահապետյանը աշխատել է ՊՆ-ում և մշտապես համարվել է նրա հավատարիմ կադրերից:
Ըստ թերթի աղբյուրների, նախարար Ֆելիքս Ցոլակյանը միշտ ծանր է տարել, որ նման առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում և մշտապես ձգտել է ազատվել նրանից:
Եվ քանի որ «նոր Հայաստանում» իշխանավորների բոլոր երազանքներն իրականանում են, Ցոլակյանն էլ ի վերջո հասավ իր նպատակին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...