Իշխանության ներսում իրար նախագծերից տեղյա՞կ եք, թե՞ չէ․ Թանդիլյանը՝ «Իմ քայլին»
2020 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը, թոշակները և այլ վճարումները Երևանում, իսկ 2021-2022 թվականներից մարզերում արվելու են անկանխիկ ձևով՝ բանկային փոխանցումներով։ Այս մասին կառավարությունը նախագիծ է ներկայացրել, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Այդ պահին զուգահեռ քննարկվում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի նախագիծը, որը նույնաբովանդակ կարգավորումներ էր սահմանում։ Թանդիլյանը նրան հարցրեց՝ գիտի՞ կառավարության այս նախագծի մասին։
«Ես որ կասկածամիտ եմ լինում և մտածում եմ, որ կառավարությունը չի բերի այդ նախագիծը, դանդաղ է աշխատում, տպավորություն է, որ մենք համակարծիք ենք այդտեղ, և Դուք էլ եք Ձեր հույսը կորցրել, որ կբերեն նման կարգավորում, որովետև մեկը մյուսին ակնհայտորեն հակասում է։ Եթե կա նման շրջանառվող նախագիծ, պետք է հասկանալ՝ իշխանության ներսում տեղյա՞կ են միմյանց նախագծերից, թե՞ չէ»,- ասաց Թանդիլյանը։
Պապոյանը, ըստ էության, չփարատեց Թանդիլյանի «կասկածամտությունը»։ ԱԺ ամբիոնից նրա հարցին պատասխանելիս նա ասաց, որ իր նախագիծը արդեն երկրորդ ընթերցում է անցնում, իսկ կառավարության նախագիծը դեռ հանրային քննարկումների փուլում է։
Թանդիլյանի հարցին ըստ էության պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Նրա խոսքերով՝ կա պայմանավորվածություն, որ կարգավորման ուժի մեջ մտնելը կսկսվի այս նախագծով՝ Երևան քաղաքից, իսկ կառավարության նախագիծը կլրացնի և կտարածի այս կարգավորումը մարզերում։
Կառավարության ներկայացուցիչն էլ նշեց, որ իրենք հայտնել են, որ նոր նախագիծ է լինելու, բայց քաննի որ այս մեկը չի հակասում իրենց նախագծին, ապա իրենք դեմ չեն։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...