«Հրապարակ». Վարագ Սիսեռյանը նեղսրտել է ու «ձեռքերը լվացել» Ամուլսարի թեմայից
«Հրապարակ» թերթը գրում է.
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։ Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։
Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, և դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։
Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլեւս չխառնվել Ամուլսարի թեմային, թեև ընդամենը մամուլի հետ կապերն էր համակարգում։ Բայց որքան էլ հերքում էր ELARD-ի հետ իր ընտանիքի կապը, միևնույն է, մարդկանց մեջ հաստատվել է, որ դա իրենց բերած ընկերությունն է։ Իսկ Ամուլսարի թեմայով հիմա, իր խոսքով, բացառապես վարչապետն է զբաղվում, հարցի լուծումն էլ նրա տիրույթում է։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...