Սիրիան պետք է ազատվի անօրինական օտարերկրյա ռազմական ներկայությունից. Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները
Ռուսաստանը կիսում է Թուրքիայի մտահոգությունը՝ Սիրիայում անջատողական այն տրամադրությունների աճի հետ կապված, որոնք արհեստականորեն սնուցվում էին կողքից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` առանց Թուրքիայի և Սիրիայի փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության ոչինչ անել հնարավոր չի լինի։
«Սահմանին խաղաղության եւ հանգստի պաշտպանությունը թուրքերը և սիրիացիները պետք է միասին իրականացնեն։ Այստեղ առանց Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ փոխհարգալից համագործակցության հնարավոր չէ»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է նա, news.am-ը:
Պուտինը հայտնել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում իրավիճակի հետ կապված մի քանի համաձայնագրերի մասին
Նա նշել է քրդերի և Սիրիայի կառավարության միջեւ լայնածավալ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։
«Սիրիան պետք է ազատվի անօրինական օտարերկրյա ռազմական ներկայությունից։ Սիրիայում ամուր եւ երկարատև կայունության, մեր կարծիքով, կարելի է հասնել միայն այդ երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելով։ Սա սկզբունքային դիրքորոշում է, և մենք մանրամասն խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ։ Կարևոր է, որ թուրք դաշնակիցները կիսում են այդպիսի մոտեցումը»,- նշել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...