Նարեկ Մալյանի դեմ Ոստիկանությունում բողոք կա` տրանսգենդերների մասին իր գրառման վերաբերյալ
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Նարեկ Մալյանի դեմ` ստացած դիմումի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Հոկտեմեբրի 18-ին մի իրավապաշտպան ՀԿ-ից Ոստիկանության կենտրոնական բաժին դիմում է ստացվել, որ Նարեկ Մալյան անվամբ օգտատերը հոկտեմբերի 14-ին իր ֆեյսբուքյան հաշվի պատին կատարել է գրառում Կուբայից ժամանած թվով 14 տրանսգենդերների` ՁԻԱՀ վարակակիրներ լինելու վերաբերյալ»,-նշեց Գաբրիելյանը:
Նշենք, որ Նարեկ Մալյանը հոկտեբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ուշադրություն.
Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը` ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում` նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...