Շուռնուխ գյուղում բախվել են Range Rover-ն ու Nissan Pathfinder-ը. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15:14-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 32-րդ կմ-ին՝ Շուռնուխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Range Rover» (վարորդ՝ Վարդան Ս.) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Նարինե Ջ.-ն (ծնված 1968 թ.), հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Հրավառությունից հետո այրվում է Մատենադարանի հարակից տարածքը (լուսանկարներ)
Երևանի 2801-ամյակի տոնական միջոցառումներից շրջանակումտեղի ունեցած հրավառությունից հետո այրվում է Երևանի «Հաղթանակի» զբոս...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՊՆ ծառայողները վթարի են ենթարկվել. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճան...