Գորիս-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:19-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վրեժ Պ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
ՊՆ ծառայողները վթարի են ենթարկվել. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճան...
Ուկրաինայում հային են սպանել իր ավտոմեքենայի մեջ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարո...