Վթարի հասցված վնասները գնահատելու համար կատարվում է քննություն. պղնձամոլիբդենային կոմբինատ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտարարություն են տարածել դեպի Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից արտահոսքի վերաբերյալ։
«Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 5-ի սահմաններում համապատասխան ստորաբաժանման հերթափոխի աշխատակիցները նկատել են պոչատարի խողովակի արտահոսք և անմիջապես տեղեկացրել իրենց անմիջական ղեկավարին, ինչպես նաև դյուկերային անցումների պատասխանատուին։
Արտահոսքը տեղի է ունեցել վերընթաց խողովակից։ Վնասված 1000մմ խողովակը դատարկվել է վթարային դեպքերի համար նախատեսված ավազան, և նշված խողովակի ամբողջ ծավալն ուղղվել՝ այլընտրանքային խողովակ։
Ընկերության աշխատակիցները վթարը կանխել են 30-40 րոպեների ընթացքում։ Այս ժամանակահատվածում վթարային ավազանից տեղի է ունեցել որոշակի արտահոսք դեպի գետ։
Վթարի մանրամասները պարզելու, վթարի հասցված վնասները գնահատելու համար կատարվում է ներքին քննություն։
Վթարի մասին տեղեկություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում», - նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...