Վանաձորում «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատարին. խողովակները լցվել են գետը
Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «ԿԱՄԱԶ»-ը բարձված է եղել մեծ խողովակներով: Բախման հետեւանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, որոնք իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ КамАЗ -ից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների ժամանելը, КамАЗ -ի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
Ուկրաինայում հային են սպանել իր ավտոմեքենայի մեջ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարո...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...