Սիրիան վերահսկողության տակ է գտնվում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիան «լիովին վերահսկողության տակ է գտնվում»:
«Նախագահ Էրդողանի որոշումն ինձ չի զարմացրել, որովհետև նա երկար ժամանակ է՝ ուզում էր դա անել: Անկեղծ ասած, եթե Ռուսաստանը պատրաստվում է օգնել քրդերին պաշտպանելու հարցում, դա լավ բան է, վատ չէ, բայց այդ գործողությունը կղեկավարի Սիրիան: Իսկ Սիրիան չի ուզում, որ Թուրքիան գրավի իր հողը: Ես հասկանում եմ դա: Բայց ի՞նչ կապ ունի դա Միացյալ Նահանգների հետ, եթե նրանք կռվում են Սիրիայի հողի համար»,- ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ չի կռվի ՆԱՏՕ-ի անդամի դեմ հանուն Սիրիայի, որը իր դաշնակիցը չէ:
Իսկ Սերջիո Մատարելան հայտարարել է, որ Իտալիան կիսում է ԵՄ-ի դիրքորոշումը և դատապարտում Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում:
Ի դեպ, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում ոչնչացրել է զինամթերքը, որը մնացել էր զորքերի նահանջից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...