«Կոշ» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել 3 հոգու
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին եւ Ա. Դ.-ին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ վերջինիս վարած մեքենայի սրահի արտաքին զննությամբ հայտնաբերվել են երկու առանձին փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.0 գր եւ 0.84 գր քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:
Ժամեր անց՝ 00։30-ի սահմաններում, նույն հանգամանքներում բերման են ենթարկվել քաղաքացիներ Տ․ Կ․-ն եւ Ա․ Մ․-ն։ Վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․87 գրամ քաշով, իսկ մեքենայի սրահի զննությամբ՝ 0․26 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
Ուկրաինայում հային են սպանել իր ավտոմեքենայի մեջ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարո...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...