Հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն գումար. դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան. Փաշինյան
Զոհված զինծառայողների հիմնադրամի (1000 դրամների» հիմնադրամ) շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ մերձ հարաբերություններ ունեիք: Այս մասին, այսօր՝ զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
«Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Սա ինձ համար տարօրինակ է, այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Նա նաեւ հավելեց, որ նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից ֆինանսավորում էր տալիս իրենց կազմակերպությանը, ինքն էլ ծրարով փողը տալիս էի զոհվածի ծնողին:
«Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան»,-արձագանքեց վարչապետը:
«Մի ստեղծեք մթնոլորտ, որ կառավարությունում մտածեն, որ ավելի լավ է թողնենք հին վիճակը, որ բոլորի համար հավասար վատ լինի, քան մտածեն խնդիրները լուծելու մասին: Մենք բոլոր հարցերը կլուծենք բյուջեի եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով եւ բարելավելով:
Այդ հարցը դուք չեք բերել օրակարգ, ես եմ բերել եւ այդ հարցերը հետեւողականորեն լուծելով կգնամ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...