Հենց այսօր էլ Սևանում իրականացվում են մաքրման աշխատանքներ. Գրիգորյան
Այսօր կառավարության նիստից հետո շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նաև Սևանի մասին են հարցեր ուղղվել:
Նախարարը նշել է, որ անցած տարի 170-ից 30 մլն խ/մ-ի չափով ավելի է ջրառ իրականացվել, իսկ այս տարի նույնքանով պակաս, թեև պահանջարկը նույնն էր:
Մյուս կողմից տեղումներն այս տարի ավելի քիչ են եղել ու գոլորշիացումը ավելի շատ, այսինքն այս տարի նախորդի համեմատ պաայմանները ավելի վատն են եղել, բայց ջրառը էականորեն փոքր է եղել: Գրիգորյանը հիշեցրել է, որ հիմա 4-5 սմ-ով ավելին է ջրի մակարդակը անցած տարվա ցուցանիշից:
«Ուսումնասիրվել են երեք քաղաքների մաքրման կայանները, փաթեթը ներկայացվել է կառավարություն հետագա քայլերի համար: Այս տարվա մաքրման աշխատանքների ծավալը մեծացվել է, իսկ 2020-ի բյուջեում այդ նպատակին նախատեսված գումարները մի քանի անգամ ավելի մեծ են: Հենց այսօր էլ իրականացվում են մաքրման աշխատանքներ: Սևանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է և ջրի մակարդակի բարձրացումը»,- մասնավորապես նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...