Ասում են, որ Իջևանում հրդեհները դիտավորյալ են անում. Ցոլակյան
Երեկ Հայաստանում գրանցվել է միանգամից 50 հրդեհ, և դա արդեն խնդիր է դառնում Արտակարգ իրավիճակների նախարարության համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նա նշեց, որ Բերդում, Տավուշի մյուս մասերում ներկայում հրդեհները շարունակվում են նաև անտառամերձ գոտում։ Ցոլակյանը նաև հայտնեց, որ հրդեհներ են կրկնվում հրաձգարանների մոտ։ Նախարարի պնդմամբ՝ հրաձգարանի դեպքում դեռ պարզ է՝ ինչպես են սկսվում հրդեհները, մյուս դեպքերում հասկանալի չէ։
«Էսօր էլ մեկը մի բան է գրել, որ Իջևանում հրդեհները դիտավորյալ են անում, էս են անում, էն են անում։ Էս մի քիչ պրոբլեմատիկ է դառնում», – ասաց Ցոլակյանը։
Նախարարը նշեց, որ հիմա ծառերի մոտ ամենաչոր շրջանն է, և իրենց բախտը բերել է, որ անտառների խոտածածկ տարածքները այրվում են, բայց ծառերը մնում են անվնաս։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...