Վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը
ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:
Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին թիվ 32-Ն հրամանում ներառված ցանկին, որտեղ հստակ նշված է, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում (ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են հանրապետության բոլոր դպրոցների տնօրինությանն ամեն տարի):
Գործընթացը կլինի շարունակական, մինչև տարեվերջ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ:
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո:
Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Թեև մատակարարի մոտ տվյալ սննդատեսակի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...