ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր թուրքական ռազմական օդուժի ռմբակոծությունից
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․ «Բացառիկ կադրեր այսօր Ռաս ալ Աին (Սարի Քանիյա) քաղաքի վրա թուրքական ռազմական օդուժի կողմից ռմբակոծությունից: Ռմբակոծության հետևանքով զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակչիներ և արտասհամնյան լրագրողներ: Այս պահին ռմբակոծությունները շարունակվում են: Կարճ ներկայացնում եմ այսօրվա մինչև ժամը 15:00 եղած հնարավոր տեղեկությունները Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում ծավալվող գործողությունների մասին տեղեկություն:
Սարի Քանիյա քաղաքի մերձակայքում շարունակվում են ընթանալ ծանր մարտեր: Այստեղ բախվել են քրդական և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ուժերը:
Այդ խմբավորումները հարձակվել են քաղաքի վրա երեք կողմից ՝ օգտագործելով հրաձգային և ականանետային զինատեսակներ:
Սպանվել է վեց հոգի:
Զինված խմբավորումները կրակ են բացել Էյն Իսայի ԻՊ-ի զինյալների ընտանիքների ճամբարի վրա, փորձելով ստեղծել իրավիճակ, որպեսզի այդ ճամբարից ԻՊ-ի ընտանիքները դիմեն փախուստի:
Աբու Սիրա գյուղի մոտակայքում թիրախավորել են քաղաքացիական մեքենա և կրակ բացել նրա վրա, ինչի հետևանքով զովել է երկու քաղաքացիական անձ, իսկ մեկը վիրավորվել է :
Էյն Իսայի Միթրաս և Մենեքլիյե գյուղերի մերձակայքում քրդական ուժերին հաջողվել է պայթեցնել թուրքական բանակին պատկանող երկու տանկ, որոնք օգտագործում են զինված խմբավորումները:
Թալ Թամմիրից արևմուտք Ալիյա և Էրբեյն գյուղի վրա հարձակվել են զինված խմբավորումները, հարձակմանը դիմակայել են SDF-ի ուժերը, որի հետևանքով ավելի քան 60 զոհ են տվել զինված խմբավորումները:
Այսօր, մինչև ժամը` 15:00-ի դրությամբ այս հատվածում, որը չի պահպանվում սիրիական կառավարական ուժերի կողմից , քրդերին հաջողվել է շարքից հանել 3 տանկ և 14 ռազմական զրահապատ մեքենա, մեկ զրահապատ մեքենա:»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...