Սիրիայի հյուսիսում 637 քուրդ է սպանվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում քրդական կողմի զոհերի մասին:
Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 637-ի: Թուրքիայի բանակի ու նրա հետ գործակցող զինված խմբավորումների կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ermenihaber-ը հատնում է՝ նշվում է նաև, որ թուրքական բանակը հոկտեմբերի 14-ի դրությամբ վերահսկողություն է հաստատել թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Թել Աբյադ ու Ռաս ալ-Այն քաղաքների վրա, ապա իր հետ գործակցող այժմ «Սիրիայի ազգային բանակ» անունը կրող նախկին «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ստորաբաժանումների հետ միասին շարժվել է դեպի Մանբիչ քաղաքի հարակից հատվածներ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...