Լիբանանը հրդեհների զոհ է. շտապ հայտարարություն
Լիբանանի և Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել է եղանակային պայմանների՝ տապի և քամու ուժեղանալու պատճառով: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ռազմական ուղղաթիռներ և քաղաքացիական պաշտպանության ուժեր: Այս առնչությամբ Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանյան շրջանային վարչությունը շտապ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Լիբանանը հրդեհների զոհ է: Վերջին երկու օրերի ընթացքում ավելի քան 140 հրդեհ է արձանագրվել, որոնք շարունակում են մոխիրի վերածել առանց այն էլ նոսրացած անտառները:
ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչությունը կոչ է ուղղում կուսակիցներին և համակիրներին անմիջական օգնության հասնել վնասված շրջաններին, ձեռք մեկնելով քաղաքացիական պաշտպանության ուժերին և հրշեջներին, ինչպես նաև տեղահան եղած ժողովրդին:
Նման աղետների ժամանակ կենսական է ազգային միասնակությունը՝ շրջանցելու համար ամեն դժվարություն: Սրան զուգահեռ ՌԱԿ-ը կոչ է ուղղում պատկան մարմիններին անհապաղ քննություն ձեռնարկել երևան հանելու նշյալ հրդեհների պատճառները, հուսալով նաև, որ պատկան մարմինները ավելի պատրաստ կլինեն դիմակալելու նման աղետներին, լիենն դրանք մարդու հեղինակությամբ գործած ոճիրներ, թե բնական գործոնով առաջացած փորձանքներ:
Այս առիթով ՌԱԿ իր կարողություններն է դնում վնասված շրջանների քաղաքապետարանների տրամադրության տակ, նոր ծառեր տնկելու, որոնք պետք է փոխարինեն վնասվածները՝ կանաչ պահելու մեր սիրելի Լիբանանը»,- ասված է հայտարարության տեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...