Երգիչ-երգչուհիներից 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտներ, մեկին քրգործ կհարուցվի. ՊԵԿ
Վերջին քայլը, որ արել ենք, 9 վաստակավոր գործիչների, երգիչ-երգչուհիների ուղարկել ենք նամակ, որ հայտարարագրեն իրենց եկամուտները:
Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, այդ 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար քրգործ կհարուցվի:
«Մնացած երկուսն էլ արտասահմանում են, գալու են եւ հայտարարագրեն իրենց եկամուտները: Կապ են հաստատել մեզ հետ, ասել են, որ մեր նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություններ ունեն, բայց կգան կքննարկեն եւ եթե կպարզվի, որ հայտարարագրման ենթակա գումար կա, իրենք կհայտարարգրեն.,-ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով. «Դինամիկան նորմալ է եւ կարծում եմ՝ մեր գործընկերները մեր կոչին համահունչ քայլեր են անում»:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ովքեր են շոու բիզնեսի այդ 9 ներկայացուցիչները: Նրանց թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:
Հիշեցնենք, որ ՊԵԿ–ը քանիցս հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց:
ՊԵԿ–ը հիշեցնում էր, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...