Անսպասելի, մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա․ նոր մանրամասներ․ Արման Սարգսյան
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այցելել է գիշերը վիրավորում ստացած ոստիկանին: Shantnews-ը հայտնում է, որ պաշտոնակատարը դեպքից որոշ հանգամանքներ է ներկայացրեց:
«Ոստիկանության ծառայողը պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելու: Երբ մոտեցել են, վերջիններս դիմել են փախուստի, ոստիկանները հետապնդել են, կարողացել մեկին բռնել: Երկրորդը, որը կարողացել էր դիմել փախուստի, անսպասելի, «Հաղթանակ» զբոսայգու մոտ, մթության մեջ հարձակվել է մեր ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը, քաշքշուքի ընթացքում հաջողացրել է ատրճանակը պոկել, որ պարանով ամրակապված է եղել և արձակել կրակոցներ»,- պատմել է նա:
Սարգսյանը խոսքով՝ ենթադրում է, որ կենսական նշանակության օրգան է վնասվել, տեղեկացրեց՝ նախնական տվյալներով` մեկ կրակոց է եղել, զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել են պարզել նշված անձանց ինքնությունը:
«Վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են: Քննության արդյունքներով հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: Ես կարող եմ ասել, որ օրինապաշտ և իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների հոտառությունը տեղն է եղել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել»,- նշել է Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...