Սիրիական բանակը շարժվում է դեպի Քոբան, որը գտնվում է Հալեպից 150 կմ հեռավորության վրա
Սիրիացի զինծառայողները երեքշաբթի շարժվում են սահմանամերձ Քոբան քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Հալեպից 150 կմ հեռավորությամբ՝ Եփրատ գետի արևելյան ափին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական աղբյուրին, բանակային ստորաբաժանումները կտեղակայվեն Թուրքիայի հետ սահմանի մոտ և վերահսկողություն կիրականացնեն Հալեպ-Հասակա ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու մի հատվածում՝ Դամասկոսի և քրդական ինքնավարության միջև կնքված համաձայնության:
Բանակային շարասյունը Քոբան է ուղևորվել Մանբիջից (Հալեպից 85 կմ հեռավորությամբ), որտեղ այսօր բարձրացվել է սիրիական դրոշը քաղաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո:
Երկուշաբթի կառավարական ուժերը զբաղեցրել են Մանբիջի շրջակայքում՝ սիրիական ընդդիմության զորամիավորումների հետ շփման գծում տեղակայված դիրքերը:
Քբանում 2015 թվականի հունվարին քուրդ աշխարհազորայինները տարել են իրենց առաջին հաղթանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...