Թեհրանը հաստատել Է Կարմիր ծովում իրանական լցանավի վրա հարձակումը
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել Է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման Է ենթարկվել: Այդ մասին հայտնել Է Press TV իրանական հեռուստաալիքը:
ԱԳՆ-ում նշել են, որ լցանավի վրա գրոհել են երկու անգամ, ինչից հետո այն վնասվածքներ Է ստացել: Նախարարության ներկայացուցիչը նաեւ ասել Է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում Է: Նա չի նշել հարձակման հնարավոր մեղավորներին:
Ավելի վաղ լցանավի սեփականատեր Իրանի ազգային նավթընկերությունը հայտնել Է, որ Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից
մոտավորապես 96 կմ հեռավորության վրա գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է:
Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին: Սկզբնապես հաղորդվել Էր, որ պայթյունների հետեւանքով հրդեհ Է առաջացել , բայց ավելի ուշ ընկերությունը հերքել Է այդ տեղեկատվությունը: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել Է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...