Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին:
«10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է:
Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, ինքնաթիռը կժամանի Երևան տեղական ժամանակով 10.10.19 թվականի ժամը 21:24-ին: SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթը կիրականացվի տեղական ժամանակով 10.10.19 թվականի ժամը 21:55-ին
Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթի ուղևորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, և ավիաընկերության կողմից ուղևորներին համաձայն IATA օրենքի կտրամադրվի ըմպելիքներ 2 ժամ անց, սնունդ 4 ժամ ուշացման դեպքում և հյուրանոց 8 ժամից ավել ուշացում գրանցվելու դեպքում»,- տեղեկացնում է Կոմիտեն:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...