Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ վազքի ավարտից հետո։ Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ:
Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Ստեղծվել է անվճար մարզման ակումբ:
Վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ:
Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 14:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն մասնավորապես Հանրապետության և Ստ. Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացի, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ խաչմերուկը, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները:
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...