Քարդաշյանի Հայաստանից հրապարակված նկարները 6.5 մլն լայք է հավաքել
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի վերջին 2 հրապարակումներն ինստագրամում 6.5մլն լայք են հավաքել:
Նա 2 հրապարակում է արել Էջմիածնում իր ու իր երեխաների մկրտությունից: Դրանից մեկն ունի 4.1մլն, մյուսը՝ 2.4մլն լայք: Լուսանկարներին կից նա նաեւ գրառում է կատարել:
«Շնորհակալություն, Հայաստա՛ն, այս հիշարժան ճանապարհորդության համար: Օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը Հայաստանի գլխավոր տաճարն է եւ որը երբեմն ներկայացնում են որպես Հայ առաքելական եկեղեցու Վատիկան: Այս եկեղեցին կառուցվել է 303 թ.»,- գրել է նա իր հետեւորդների համար:
Հեռուստաաստղը Հայաստան էր այցելել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին մասնակցելու: Ժամանել էր հոկտեմբերի 6-ին, մեկնել՝ 9-ին: Նա շարունակում է գրառումներ անել ու նկարներ հրապարակել Հայաստանի մասին:
Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում աշխարհում ամենաշատ հետեւորդներն ունեցող անձանցից է: Բոլոր սոցցանցերում ունի 250 մլն հետեւորդ, միայն ինստագրամում՝ 149 մլն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...