Ահասարսուռ կադրեր. Քամիշլոյում զոհվել է 60-ամյա տղամարդ, ծանր վիրավորում ստացել երկու երեխա (լուսանկարներ)
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը շարունակում է տեղեկություններ հրապարակել Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ըստ այդմ` «Քամիշլոյում թուրքական ռմբակության հետևանքով զոհվել է 60-ամյա տղամարդ, ծանր վիրավորում է ստացել երկու երեխա ` տղա և աղջիկ: Հաջողվել է պարզել աղջկա անունը՝ Սառա»,-գրել է փորձագետը:
Նշենք, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Իսկ Քամիշլոյում ունենք շուրջ 3 հազար հայ, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա: